Հումանիտար հրադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը: Հոկտեմբերի 11-ի գիշերը Մարտունի քաղաքում հրթիռակոծության հետևանքով քաղաքացի է զոհվել: Ամենօրյա հրետակոծության պայմաններում Ասկերանում և Մարտունիում կյանքն ընթանում է պատերազմի պարտադրած կանոններով: Առաջնագծում մարտնչող հերոսների թիկունքն ամուր է, բնակիչները ՝ դիրքապահներից ոչ պակաս վճռական: