Մոսկվայում ավարտվել են Լավրով-Մնացականյան բանակցությունները: Հայաստանի ԱԳ նախարարը, կարևոր համարելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ռուս գործընկերոջն ասել է, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման վերաբերյալ իր պարտավորությունները: Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը սխալ է համարում և ընդգծել, որ Ղարաբաղի հարցում միջնորդ են միայն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Լավրովի խոսքով՝ Թուրքիան ևս սատարել է հրադադարի ռեժիմի վերաբերյալ մոսկովյան փաստաթղթին, որում ասվում է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: