Երևանում կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ չնայած բոլոր ջանքերին՝ հակառակորդին չի հաջողվել հասնել ոչ մի նշանակալի արդյունքի: «Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղության գործընթացի վերականգնմանը»,- ասել է Փաշինյանը: Ռուսաստանի վարչապետը կարևոր է համարել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանն անցնելը: