Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020 12:50

Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության մեջ ՌԴ-ի ներգրավման հնարավորությունը

Ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: «Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին՝ հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների հարցով։ «Հայաստանի զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը: ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի` դա արդեն այլ հարց է»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նաև պատասխանել է հարցին, թե կկիրառվե՞ն արդյոք Արցախում «Իսկանդերներ»-ը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։