Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2020 19:00

ՀԱՊԿ-ը սպասում է Հայաստանի դիմումին՝ քննարկելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը»,- «Արմենպրես»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել: Այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։