Վարչապետը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Դավիթ Տոնոյանը, Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Մխիթար Սպարապետի հիշատակին, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհել: Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակն հավերժացնող հուշահամալիր, որտեղ անսպասելի հանդիպում է ունեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ Սարդարյանի կնոջ հետ: Այցի շրջանակում Փաշինյանը ծանոթացել է նաև Հին Գորիսի վերականգնման աշխատանքներին: