Ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում թեստավորման գործընթացն առանց խնդիրների չի ընթանում:Գյումրիի 29 դպրոցում ուսուցիչներից 8-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել, սակայն նրանցից երեքը կրկնակի թեստ են հանձնել և ստացել արդեն բացասական պատասխան: Շիրակի մարզում թեստավորվում է 160 դպրոցի մոտ 5000 աշխատակից: