ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ընդունել է նախօրեին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներին: Պատգամավորները ևս մեկ անգամ լսել են նրանց խնդիրները՝ խոստանալով ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում պատգամավորները նշել են, որ խնդիրները հիմնականում վերաբերում են բանկային համակարգին և հարկադիր ծառայության գործունեությանը: Խմբակցությունը որոշել է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: