Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված կառավարության վերջին երկու նոր ծրագրերը: Մինչև ասուլիսի մեկնարկը նախարարը զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Հակահամաճարակային կանոնների պահպանում պահանջող կառույցում պաշտոնյան տեսախցիկների առաջ է դուրս եկել առանց դիմակի : Հետո գնացել է աշխատասենյակ ու միայն դիմակ դնելուց հետո սկսել ասուլիսը: Ավելի ուշ նրա խոսնակը գրել է, որ դիմակ չդնելու համար նախարարը տուգանվել է: