Չնայած քաղաքային իշխանության պնդմանը, որ նախորդներից կիսաանապատ Երևան են ժառանգել, անցած երկու տարիներին կանաչը բետոնով փակելու քաղաքականությունը չի փոխվել, ասել է «Լույս» խմբակցության ղեկավարը՝ առցանց քննարկման ժամանակ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն էլ, անդրադառնալով Մաշտոցի պուրակում հատված ծառերին, նշել է, որ հանրային վերահսկման մշակույթն այլևս գրեթե գոյություն չունի: Ըստ Հռիփսիմե Առաքելյանի՝ ծառերը հատելով առանց այն էլ նվազ կանաչ տարածքների խնդիրն ավելի է խորանում: Պաշտոնական տվյալներով՝ Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 4.2 տոկոս, այն դեպքում, երբ պետք է 20 տոկոսից ավելի լինեին: