Հինգշաբթի, 16 Հուլիսի 2020 20:10

«Մեզ հարկավոր է ամուր թիկունք». վարչապետը կոչ արեց շատ խիստ հետևել հակահամաճարակային կանոններին

«Մինչ ՀՀ ԶՈՒ-ը բարձր մակարդակով կատարում է իր առաջ դրված խնդիրը, մեզ հարկավոր է ամուր թիկունք»,- առավոտյան կառավարության նիստում հայտարարել է վարչապետը, նշելով, որ հակահամաճարակային կանոններին շատ խիստ պետք է հետևել: Առողջապահության նախարարը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության վերջին տվյալները: Արդարադատության նախարարն էլ ներկայացրել է «Հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հայտարարագրել նույնիսկ ավագանու անդամներին, համայնքների ղեկավարներին՝ սկսած նրանց ունեցվածքից մինչև թանկարժեք գնումներ և ուղևորություններ: Բադասյանը վստահեցրել է, որ օրենքի շնորհիվ Հայաստանը կդառնա աշխարհի ամենաառաջադեմ հայտարարագրման մեխանիզմ ունեցող երկիրը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։