Հինգշաբթի, 16 Հուլիսի 2020 18:35

Վերջին հրաժեշտը մայոր Գարուշ Համբարձումյանին. հետմահու շնորված մեդալը հանձնեցին հերոսի հորը

«Եռաբլուր»-ում վերջին հրաժեշտն են տվել հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանին: Հուղարկավորության արարողությանը ներկա է եղել նաև երկրի ղեկավարությունը՝ վարչապետի և ՊՆ-ի գլխավորությամբ: Դիմելով հայ-ադրբեջանական սահմանին զոհված 4 զինծառայողների ընտանիքներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա, այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները»: Զոհված մայորին հուղարկավորել են զինվորական արարողակարգով: Գարուշ Համբարձումյանը ինժեներասակրավորային վաշտի հրամանատար էր, ունի երկու զավակ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։