Այսօր արտահերթ նիստ է գումարել Ազգային ժողովը: Պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված չորս զինծառայողների հիշատակը։ Իշխանական խմբակցության պատգամավորները նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են գրավոր քվեարկելու հնարավորություն տալ ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին: Արարատ Միրզոյանը նշել է, որ հեռակա քվեարկելու այս հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները: Նախագծի վերաբերյալ վերապահումներ ունեն նաև խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաները: