Վաղ առավոտյան մեծաթիվ ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ են հավաքվել Ամուլսար տանող ճանապարհին: «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ «Լիդիան Արմենիա»-ի հետ պայմանագիր կնքած նոր պահնորդական ընկերության աշխատակիցները զենքով մտել են իրենց կազմավորած դիրքեր: Այնտեղ հավաքված ջերմուկցիները պահանջել են, որպեսզի նրանք գործեն ճիշտ նույն կանոններով ու պայմաններով, ինչպես նախորդը: Երկար բանակցություններից հետո ջերմուկցիների պահանջը բավարարվել է: Ավելի ուշ հաղորդագրություն է տարածել նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը: