Թեև կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշություն է նաև բռնցքամարտում, բայց բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզավիճակը պահպանելու համար շարունակում է մարզումները: Մեր ընտրանին Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ այս անգամ մարզում է անցկացրել Ծաղկաձորի մարզաբազայում: Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների մարզմանը հետևել է նաև մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը: