Դատարանը՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, որոշել է մերժել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: ԲՀԿ նախագահը կշարունակի մնալ ազատության մեջ: Նա դատարանի շենքից դուրս է եկել բարձր տրամադրությամբ, նստել է ավտոմեքենան և հեռացել՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: «Դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական պրոցեսներից»,- հայտարարել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: