Վերջին օրերին Երևանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագիծը բուռն քննադատությունների է արժանացել: Թաղամասի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: Քննարկմանը հրավիրված էին կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները,գլխավոր ճարտարապետը, շահագրգիռ այլ կողմեր: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ բոլոր հուշարձան շենքերը պահպանվելու են: Հանրային սեկտորի ներկայացուցիչներից մեկն էլ մեղադրել է քաղաքապետարանին երկու տարվա հանցավոր անգործության մեջ: