Վերջին օրերին Երևանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագիծը բուռն քննադատությունների է արժանացել: Թաղամասի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը քննարկվել է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի,ինչպես նաև մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ նիստում: Քննարկմանը հրավիրված էին կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, շահագրգիռ այլ կողմեր: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ բոլոր հուշարձան շենքերը պահպանվելու են: