Կորոնավիրուսով վարակված ու կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցիների անձնական տվյալները հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում: Այս արտահոսքն, ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, երկրում անձնական տվյալների բավարար պաշտպանված չլինելու հետևանք է և կարող էր տեղի ունենալ պարետատան կամ հիվանդանոցի որևէ աշխատակցի էլեկտրոնային փոստը կոտրելու միջոցով: Խնդրին անձագանքել է նաև վարչապետի խոսնակը՝ հայտարարելով, որ իրավապահները զբաղվում են արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: