«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»,-այսօր առավոտյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դառնացած է ոչ միայն արձանագրված թվերի պատճառով, այլև հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ: «Ես Սևանից եմ եկել աշխատանքի և մեքենայի պատուհանից երևում էր, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները»,-ասել է կառավարության ղեկավարը, հավելելով՝ «Սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»: