Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, այս մասին ՖԲ-ի ուղիղ եթերում հայտարարել է անձամբ Հայաստանի վարչապետը, ով այսօր նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում և այսուհետև աշխատելու է հեռավար եղանակով՝ վարչապետի կեցավայրից: Փաշինյանների ընտանիքի անդամները որևէ սիմպտոմ չունեն: