Կենտրոնական բանկի դիմաց այսօր ևս բողոքի ակցիա է անցկացվել: Մի խումբ քաղաքացիներ դժգոհել են բանկերի ու վարկային կազմակերպությունների սահմանած բարձր տոկոսադրույքներից ու հաճախորդների հանդեպ վերաբերմունքից: Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել, ակցիայի մասնակիցներից ոմանք բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել: Գլխավոր դրամատունը դատապարտել է քաղաքացի Մանուել Մանուկյանի և նրա համախոհների գործողությունները ՝ դրանք որակելով միտումնավոր ուղղորդված: