Մոտ 2 ամսվա ընդմիջումից հետո վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահի և նրա նախկին ենթակաների գործով դատավարությունը, որին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորություններն այսօր դատարում պնդել են Հայաստանի նախկին 3 վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:Պաշտպանական կողմը միջնորդել է հաշվի առնել նաև կորոնավիրուսի վտանգները: Վարակի խոցելի խմբում գտնվող Քոչարյանը մանրամասներ է ներայացրել իր խցի, տրամադրվող սննդի և պահման պայմանների վերաբերյալ: