ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էդմոն Մարուքյանի հետ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության աշխատասենյակից դուրս գալուց հետո վարչապետը չի պատասխանել հանդիպման նպատակին ու բովանդակությանը վերաբերող հարցերին: Միայն նշել է, որ Մարուքյանի հետ սուրճ է խմել: Փոխարենը 40 րոպեանոց հանդիպումից որոշ փակագծեր է բացել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանն ասել է, որ Փաշինյանի հետ զրուցել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին: