Կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հերթական միջոցառումը: Այն կօժանդակի բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներին: Գործադիրը նաև 3 միլիարդ դրամ է հատկացրել աղետի գոտում՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, 229 բնակարանի կառուցման համար: «Կառավարությունն աղետի գոտու բնակիչների առաջ բնակարանային խնդիրների գծով "դե յուրե" ունեցած պարտավարությունները ավարտին է հասցնում: Սա, սակայն, չի նշանակում, թե հետագայում որևէ ծրագիր չի իրականացվելու»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: