Վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, կօգնի, որպեսզի սպառողներն ավելի հարմարավետ օգտվեն էլեկտրոնային ծառայություններից, իսկ տնտեսվարողները հնարավորություն ունենան ավելի որակով և արագ ծառայություններ մատուցել: ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նաև կորոնավիրուսի պայմաններում կոմիտեի նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակներն ու գործիքները: Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու, հետևանքները չեզոքացնելու նպատակով դեռևս մարտի սկզբին ՊԵԿ նախագահի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել: