Հերթական աղմկահարույց պաշտոնանկությունը կառավարությունում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Ճաղարյանը պնդում է, որ սեփական դիմումի համաձայն է լքել պաշտոնը: Նա հայտարարել է, որ քաղավիացիայի նկատմամբ կործանիչ և ապապետական մոտեցում է ցուցաբերվում: Հակոբ Ճաղարյանն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ իրավիճակի մասին առավել մանրամասն կխոսի առաջիկա ասուլիսի ժամանակ: Վարչապետն էլ առանց անուններ տալու այսպիսի գրառում է արել. «Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն»: