Կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել 2020 թ-ի բյուջեում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ֆինանսների նախարարը: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2019-ի սեպտեմբերին, երբ այս տարվա բյուջեի նախագիծը ներկայացվում էր խորհրդարան, հնարավոր չէր կանխատեսել համաշխարհային ու հայաստանյան այսօրվա զարգացումները: Նիստի ընթացքում պետական մի քանի կառույցների ղեկավարներ ներկայացրել են իրենց ոլորտների սպասումները: ՏՄՊՊՀ նախագահը հայտարարել է, որ այսօր շուկայում գնանկում են գրանցել:Նա նաև անդրադարձել է կոճապղպեղի թանկացմանը՝ նշելով որ գտել են «մեղավորին»: