Հոգեբան Կարինե Նալչաջյանը խորհուրդ է տալիս անգամ տանը հոգեկան բավարարվածություն ունենալու համար զբաղվել օգտակար գործերով: Այս բավական բարդ ու սթրեսածին իրավիճակը հաղթահարելու համար նաև խորհուրդ է տրվում զբաղվել մարմնամարզությամբ, օգտագործել առողջ և օգտակար սնունդ: Մասնագետների պնդմամբ՝ կորոնավիրուսից հետո կյանք, այնուամենայիվ, կա, իսկ սթրեսից առանց ավելորդ քաշի դուրս գալու համար անհրաժեշտ է չմոռանալ նաև առողջ ապրելակերպի մասին: