Կառավարությունն այսօր գումարած արտահերթ նիստում ընդունել է հակաճգնաժամային ևս երեք փաթեթ: Այսպիսով՝ կառավարության ընդունած միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսն ունեն տնտեսական աջակցության բնույթ , չորսը՝ սոցիալական: Մասնավորապես, սոցիալական խնդիրներ ունեցող հղի կանանց կտրամադրվի միանվագ նպաստ՝ 100 հազար դրամի չափով: Աջակցություն կստանան նաև աշխատանքից ազատվածներն ու մի շարք ոլորտների աշխատակիցները: Նիստի սկզբում Առողջապահության նախարարը ներկայացրել է այս պահի տվյալները: