«Հայաստանում ևս 2 զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»,- հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: Նախօրեին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի 3 զինծառայողի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նույն զորամասի 32, այնուհետև ևս 5 զինծառայողից կատարվել էր նմուշառում: Արդյունքում՝ զինծառայողներից 2-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է, իսկ 35-ի թեստի պատասխանը եղել է բացասական: Վարակված 5 զինծառայողներից որևէ մեկը թոքաբորբ չունի: Զինված ուժերի առաջնագծի զորամասերում կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չի արձանագրվել: Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում զրուցել է մեկուսացված զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: