Երեքշաբթի, 24 Մարտի 2020 20:10

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 249-ի.77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

«Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում: Թոքաբորբ տանող 30 պացիենտներից 77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր: Այս պահի դրությամբ մեկուսացված է 868 անձ: Փաշինյանը հայտնել է նաև մեկ շաբաթով գործող նոր սահմանափակումների մասին: Ըստ այդմ, 1000-ավոր ձեռնարկությունների աշխատանքը կդադարեցվի, կթույլատրվի միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Բացի այդ, տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Փաշինյանը ուղերձն ավարտել է լավ լուրով և հայտարարել՝ «Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը»:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։