Շաբաթ, 21 Մարտի 2020 13:21

Ի՞նչ պատիժ է սպառնում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտողներին

Երեկ ուշ երեկոյան ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտման համար պատիժ սահմանող փաթեթը: Արդարադատության նախարարությունն առաջարկում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Իսկ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Ընդդիմադիր պատգամավորները 5 տարի ազատազրկումը համարել են չափազանց խիստ պատժաչափ և իրենց ելույթներում ընդգծել են նախագծի իրավական որոշակիության պահպանման կարևորությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։