Երկուշաբթի, 16 Մարտի 2020 17:06

Արտակարգ գործողություններ՝ Էջմիածնից դուրս եկող 3 ճանապարհներին. բոլորին ջերմաչափում են

Երեկ՝ ժամը 23:00-ից, Էջմիածին քաղաքից դուրս եկող 27 ճանապարհներից 24-ը փակվել են: Բաց են միայն քաղաքից դուրս եկող երեք ճանապարհները, որտեղ խիստ հսկողություն է իրականացվում: Նոր կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում բժիշկները չափում են քաղաքից դուրս եկող բոլոր քաղաքացիների ջերմությունը: Նորմայից բարձր ջերմություն ունենալու դեպքում գրանցում են տվյալները, ուղարկում հիվանդանոց կամ հորդորում են ինքնամեկուսանալ: Վաղ առավոտից Էջմիածնից դուրս եկող երեք ճանապարհներին մեծ խցանումներ են առաջացել, քաղաքում փողոցները գրեթե դատարկ են, խանութները` փակ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։