Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020 17:55

Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Մեկ այլ դատարանում շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը մոտ երկու ժամ է տվել կողմերին հայտարարությունների համար: Խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Պաշտպանական կողմն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարանին քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակի մարտի 3-ին: Լևոն Քոչարյանն ասել է, որ դատարանից մեծ սպասելիքներ չունեն: Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար պատրաստվում են անձնական երաշխավորություն ներկայացնել մի խումբ նախկին վարչապետներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։