Շաբաթ, 15 Փետրվարի 2020 18:52

10-ից ավելի զոհ բանակում տարեսկզբից մինչև այսօր. ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հրավիրվել է ԱԺ

Տարեսկզբից մինչև այսօր բանակում 10-ից ավելի զինծառայող է մահացել է՝ ընդ որում ոչ հակառակորդի կրակոցից: Հասարակական կազմակերպություններին և ընդհանրապես հանրությանը մտահոգում է՝ ի՞նչ է արվում նման դեպքերը կանխելու համար: Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ բանակում գրանցվող վերջին ողբերգական դեպքերի կապակցությամբ իր ղեկավարած ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները փետրվարի 18-ին՝ ժամը 11։00-ին, անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ: Մինչև այդ, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ ու խնդրով մտահոգ քաղաքացիներ բաց երկնքի տակ քննարկում են անցկացրել, որոշել բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահվան դեպքերը կանխելու վերաբերյալ հետագա քայլերը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։