Ուրբաթ, 14 Փետրվարի 2020 13:30

«Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք որպես հարձակում ՀՀ-ի վրա».Փաշինյանը՝ ադրբեջանցուն

Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել Գերմանիայի գիտնականների և փորձագետների հետ: Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, տնտեսական ցուցանիշներին: Վարչապետը նաև պատասխանել է ներկաների, այդ թվում` ադրբեջանցի փորձագետների հարցերին, որոնք վերաբերել են արցախյան հակամարտությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հարցը: «Երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա: Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։