Երեքշաբթի, 04 Փետրվարի 2020 19:53

«Փորձ է արվում նվաստացնել ՍԴ-ի և նախագահի դերը». ընդդիմությունը կտրուկ է արձագանքում «Իմ քայլին»

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ներառված նախագծերի փաթեթը բուռն ու բացասական արձագանքի է արժանացել: Խորհրդարանական ընդդիմադիրները նշում են, որ կա օրենքի գերակայության խնդիր, և անելու են առավելագույնը՝ այն պահելու համար: «Նախաձեռնության նպատակն է լուսանցք մղել, մարգինալացնել, խաղից դուրս թողնել սահմանադրական դատարանը»,- նշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն արձանագրել է, որ չի կարելի ամբողջ քաղաքական օրակարգը զբաղեցնել մեկ անձի հարցով: Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հրաժարվել են պատասխանել «էպիկենտրոն»-ի հարցերին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։