Նիդեռլանդների Թագավորությունը շատ հետաքրքրված է Հայաստանի հեղափոխական քաղաքականությամբ ու զարգացումներով: Առևտրաարդյունաբերությունը զարգանում է, մեր երկրով հետաքրքրված նիդեռլանդցի զբոսաշրջիկների թիվն աճել է, շուտով մեր երկրում կբացվի նաև դեսպանություն: Այդ առիթով Հայաստան է ժամանել Նիդեռլանդների արտգործնախարարը: Ստեֆ Բլոկը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը շահավետ է երկու կողմի համար էլ: Այդ կապերը խորացնելու և զարգացնելու համար ծրագրված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջին այցը Նիդեռլանդների թագավորություն: