«Այն ինչ պետք է արվեր, արվել է»,- կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեորգի Կուտոյանի մահվան նկատմամբ իշխանության ցույց տված վերաբերմունքին: «Դեպքի հանգամանքերն ամբողջությամբ պարզելու գործում ամենաշատը պետք է շահագրգիռ լինեն Կուտոյանի ընտանիքի անդամները»,- ասել է վարչապետը՝ երաշխավորելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը մինչև ամենավերջին դետալը բացահայտվի: Պատգամավորները Փաշինյանին հարցեր են ուղղել նաև սպանդանոցների, ծննդատների, քաղաքապետարանին արված նվիրատվությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի և աղմուկ հանած այլ խնդիրների վերաբերյալ: