Արդեն մի քանի օր շարունակ սպանդանոցների դեմ բողոքող մսավաճառներն ու անասնաբույծները մի քանի րոպեով փակել են Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան: Տեղում հավաքվել են մեծ թվով ոստիկաններ, համոզել ցուցարարներին դուրս գալ ոչ երթևեկելի հատված: Անասնապահները պահանջել են հանդիպում կառավարության ներկայացուցիչի հետ: Սակայն նրանց ոչ ոք չի ընդունել: Բազմամարդ ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ վաղվանից նաև մարզերում են ճանապարհներ փակելու: Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, սակայն, որոշել են չսպասել վաղվան և հենց այսօր էլ փակել Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը: