Նոր՝ ուշագրավ մանրամասներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ: Քննչական կոմիտեն տվյալներ է ստացել, որ Կուտոյանը դեռ անցյալ տարեվերջին է միայնակ այցելել Պարույր Սևակի փողոցում գտնվող իր բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Իսկ ահա հունվարի 16-ին Կուտոյանը տաքսիով ուղևորվել է նշված հասցե՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում 2-3 օր հանգստանալու իր մտադրության մասին: Բացի այդ՝ հետաքննող լրագրողներն ու տեղեկատվական անվտանգության փորձագետները պարզել են, որ հունվարի 3-ին և 16-ին Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը փորձել է հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի մասին հոդվածի բովանդակությունը: