Հայաստանի Հանրապետությունը 2019թ. արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին առաջ կանցնի Ադրբեջանից՝ դառնալով առաջատարը Հարավային Կովկասում: Այս տվյալների մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որքանո՞վ են սպասումներն իրատեսական, իսկ արդյունքը՝ շոշափելի: Հրապարակված թվերին մեր գործընկեր Իզաբելլա Հովհաննիսյանի հետ հարցազրույցներում անդրադարձել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: Վարչապետի ֆեյսբուքյան գրառմանը նույն հարթակում հակադարձել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: