Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2019 19:27

Ո՞ր խախտումների դեպքում վարորդները միանգամից կզրկվեն վարելու իրավունքից

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ճանապարհային երթևեկության բալային համակարգը: Օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ յուրաքանչյուր անձ, ով ունի վարորդական վկայական, ստանում է, այսպես կոչված, «տուգանային ինը բալ»: Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում տրանսպորտային միջոց վարելու նրա իրավունքը կասեցվում է վեց ամսով: Ժամկետի կեսը լրանալուց հետո անձը կարող է քննություն հանձնել ու վերականգնել վարելու իրավունքը: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը տեղեկացրել է, որ կարգազանց վարորդները որոշ խախտումների դեպքում ոչ թե միավորներ կկորցնեն, այլ միանգամից կզրկվեն վարելու իրավունքից: Բալային տուգանքները առայժմ վերաբերելու են միայն տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։