Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2019 18:01

«Հոկտեմբերի 27»-ից 20 տարի անց գործը կվերաբացվի. ի՞նչ սպասել նոր քննությունից

««Մարտի 1»-ի գործին շուտով կավելանա նաև «Հոկտեմբերի 27»-ի գործը»,- տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Պետք է մտածել նախաքննական մարմնի և քննչական խմբի հնարավորությունների մասին՝ ուժեղ կազմ ունենալու համար»,-ասել է Քոչարյանն՝ ավելացնելով, որ շատ տարիներ են անցել, և առանցքային ու կարևոր վկաներից ոմանք անհասկանալի հանգամանքներում մահացել են: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը և նշել, որ իշխող ուժը քաղաքական գնահատականներ հնչեցնելուց ձեռնպահ կմնա:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։