Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2019 19:41

Լարված մթնոլորտում ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը. ի՞նչ քայլերի է դիմելու պարտված թեկնածուն

Եվ այսպես, ՀՖՖ նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը : Ֆեդերացիայի արտահերթ ժողովն անցել է լարված մթնոլորտում, փակ-գաղտնի քվեարկությամբ Արմեն Մելիքբեկյանը հաղթել է իր միակ մրցակից, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանին: Մելիքբեկյանը ստացել է 13 ձայն, Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի, 3 քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր: Պարտված թեկնածուն քննադատել է ընտրության ընթացքն ու դրան նախորդած իրադարձությունները, իսկ գործկոմի նախկին անդամ, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանն ասել է, որ տեղի ունեցածը խայտառակ շոու էր: ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար և խոստացել արդարացնել բոլորի սպասելիքները: Այսօր նաև հաստատվել է ֆեդերացիայի գործկոմի նոր կազմը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։