Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 18:54

Հարձակում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա. ներխուժումը կապ ունի՞ «Մարտի 1»-ի գործի հետ

Անհայտ անձինք երեկ գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել գույքը, փորփրել դարակները, կոտրել շքամուտքի տեսախցիկները: Թերթի հիմնադիր, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ նախնական տեղեկություններով, խմբագրություն ներխուժած անձինք որևէ բան չեն գողացել: Օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի գնահատմամբ՝ միջադեպը լրատվամիջոցին ճնշելու և լռեցնելու փորձ է, որն առնչություն ունի «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ թերթի հրապարակումների հետ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից կոչ է արել իրավապահներին շուտափույթ պարզել միջադեպի հանգամանքները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։