Այս տարի տնտեսումների հաշվին հավելյալ մոտ 1 միլիարդ դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական համալիրին` նոր ծրագրեր իրականացնելու համար, հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը: Հակոբ Արշակյանն ամփոփել է անցնող տարին, ներկայացրել 2020-ի անելիքները: Անդրադառնալով կապի ոլորտում կատարված աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ Արցախի հետ կապի՝ ռոումինգի բարձր սակագինը զգալի իջել է և մոտ ապագայում էլ ավելի կնվազի: