Թավշյա հեղափոխությունը պատմական հնարավորություն է տվել կառուցելու ավելի լավ երկիր, սակայն նախկին և ներկայիս իշխանության առանձին ներկայացուցիչներ փորձ են անում կանգնեցնել դրա ընթացքը: Նման տեսակետ է հայտնել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ իր նախաձեռնությամբ հրավիրված քաղաքական հավաքին, որին մասնակցել են հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորներ և անհատներ: «Հեղափոխությունն ունի պաշտպանության կարիք»,- հայտարարել է Բաբաջանյանը՝ նշելով, որ իրենց խնդիրն է չեզոքացնել հեղափոխության ընթացքը շրջելու հնարավորությունը: