Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019 13:10

«Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել Հայաստանի համար». Փաշինյանի կոշտ արձագանքը Էրդողանին

«Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ, Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ, ինչպես Հայաստանի բոլոր նախկին կառավարությունները, այնպես էլ իր կառավարությունն արձանագրում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Պաշտպանության ոլորտի հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը վարչապետը ևս մեկ անգամ գնահատանքի խոսքեր է հնչեցրել ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևի առթիվ և անդրադարձել տարածաշրջանում Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը: «Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ-ի համար: Միջազգային հանրությունը պետք է Թուրքիային քաջալերի, որպեսզի նա վերագնահատի և վերանայի իր դերը մեր տարածաշրջանում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։